Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Արևի և դեղպատրաստուկների համակցումը

Արևի և դեղպատրաստուկների համակցումը

Բոլորը գիտեն, որ որոշ մթերքներ ունակ են նշանակալիորեն փոխելու դեղպատրաստուկների ազդեցությունը, սակայն քչերին է հայտնի, որ նմանատիպ ազդեցությամբ է օժտված նաև արևը: Որոշ դեղեր արևայրուկի դեպքում նշանակալիորեն  կրճատում են ժամանակը, սակայն միաժամանակ դրանով նպաստում, որ մաշկը մգանա:

 

Որպեսզի լավ արևայրուկ ստանալ որոշ դեղպատրաստուկների ընդունման դեպքում բավական է ընդամենը 30 րոպե:

 

Մաշկի վրա արևի արագ ազդեցության պատճառը շատ բարդ հակազդումն է, որն առաջանում է դեղորայքային տարբեր պատրաստուկների ընդունման դեպքում: Դեղպատրաստուկների բաղադրության մեջ մտնող քիմիական  նյութերը նպաստում են, որ մաշկն արևի ճառագայթների նկատմամբ ավելի զգայուն է դառնում: Եվ որպես հետևանք, քոր է առաջանում, կարմրություն, նաև եղնջատենդ: Տհաճություն կարող է առաջացնել նաև  մաշկի վրա պիգմենտային հետքերի դրսևորումը: 

 

Նման հակազդումներին նպաստում են.

 

  • հակաբիոտիկները, որոնք դասվում են խինոլոնների, տետրացիկլինների և ֆոտոխինոլոնների խմբին:
  • ցավազրկող ազդեցության դեղերը, ինչպիսիք են պիրոքսեկամը, նապրեքսը և այլն:
  • միզամուղ պատրաստուկները:
  • Հակադեպրեսանտները, որոնց կազմության մեջ մտնում է հիպերիկի խտանյութը:
  • Հակաառիթմիկ պատրաստուկները, որոնց մեջ կան այնպիսի ազդող նյութեր, ինչպիսիք են ամիոդարոնն ու դիզոպիրամիդը:

 

Նրանք, ովքեր ընդունում են այդ պատրաստուկները պետք է հրաժարվեն  լողափերին արևայրուկ ընդունելուց: Անհրաժեշտ է, ինչքան հնարավոր է մարմինը ծածկել և թևերը փակող հագուստ կրել: Հարկ է անպայման օգտվել արևապաշտպան միջոցներից, նույնիսկ դրսում քիչ ժամանակով մնալու ընթացքում: Չարժե  ռիսկի դիմել, չէ որ այն բոլոր մարդկանց մոտ, ովքեր ընդունում են տվյալ պատրաստուկները, տհաճ խնդիրների առջև են կանգնում:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ